-
12.02.2021|
16:02
Վազգեն Մանուկյանը նախօրեին կոնկրետ մատնանշել էր, թե հատկապես որ մտահոգություններով պայմանավորված է հայտարարել այսօր հանրահավաքի անհրաժեշտության մասին, դա իր անձնական նախաձեռնությունն է և այստեղ պետք չէ որևէ հակասություն կամ խնդիր փորձել գտնել, ԱԺ ճեպազրույցներում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
-
12.02.2021|
15:56
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է՝ արտահերթ ընտրությունները հունիսին կլինեն:
-
12.02.2021|
15:56
Վարչապետ ունենալու համար պետք է ունենալ իշխանություն, Հայաստանում այսօր ոչ իշխանություն կա, ոչ, առավել ևս, վարչապետ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
12.02.2021|
15:50
Արտահերթ ընտրությունների պահանջ չկա, կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
-
12.02.2021|
15:47
Սերժ Սարգսյանն առաջիկայում խոսելու է՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ երրորդ նախագահը խոսելու է հիմնականում Արցախյան թեմայի վերաբերյալ։
-
12.02.2021|
10:40
Բեմ է դուրս եկել մարտերում կոփված, փորձառու առաջնորդ, որ բնորոշվում է զսպվածությամբ և սառը դատողությամբ: Նա սովետական ժամանակների մարդ է՝ լիակատար իմաստով և համոզված հայ ազգայնական:
-
11.02.2021|
23:00
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանը ինչ ուզում՝ անում է, նա անբարո է, սահմանադրորեն իրավունք չունի տարածք սահմանազատելու, մինչդեռ հուշագիր է կնքել Սյունիքում դիրքեր զիջելու մասին. Նիկոլն է ասել՝ չկրակեք Շուշի բարձրացող ադրբեջանական զորքի վրա, նա չգիտի՝ կա՞ սահման ՀԽՍՀ-ի և ԱդրԽՍՀ-ի միջև, չգիտի, որ խորհրդային տարիներին մի քանի սահմանազատում է եղել:
-
11.02.2021|
22:50
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված հուշագրի նույնիսկ տեքստը հրապարակվեց և շրջանառվեց համացանցում, սակայն ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, որ տեղյակ չէ այդ հուշագրից, իսկ վարչապետը առ այս պահը չի արձագանքել դրան։
-
11.02.2021|
22:46
Քեզ հիպնոզացրել են, արթնացի՛ր: Իշխանությունները կայացրել են որոշում, որ այսուհետ Սյունիքի որոշ հատվածներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը:
-
11.02.2021|
18:13
Երբ իշխանությունը բոլոր ձախողումների, խնդիրների համար մեղավորներ չի գտնում կամ սպառել է նախկինների վրա բարդելու բոլոր հնարավորությունները, միշտ կա պահեստային մի օղակ, որը մեղավոր է ամեն ինչում ու ամեն պարագայում։ Դա լրատվամիջոցներն են։
ոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am